Օրերս Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել են Նյու Յորքի գիշերային ակումբից անհայտ սևահերի հետ դուրս գալիս: Պապարացիները փորձել են լուսանկարել զույգին, երբ վերջիններս մոտեցել են դերասանի ավտոմեքենային՝ հայտնում է elle.ru-ն:
Բոլոր լուսանկարներում Լեոն փակում է դեմքը, սակայն նրան ուղեկցող կինը ընդհակառակը՝ հաճույքով նկարվել է: Ինչպես Լեոյի բոլոր նախկին սիրուհիները, աղջիկը առանձնանում է մոդելի արտաքինով:









































