Իրանը պայմանագիր է կնքել իտալական Saras նավթավերամշակման գործարանի հետ, որով նախատեսվում է ավելացնել գործարանին տրամադրվող նավթի մատակարարումը: Այս մասին շաբաթ օրը Թեհրանում հայտնել է Իրանի նավթի փոխնախարար և Իրանի Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռոքնեդին Ջավադին՝ փոխանցում է TASS-ը:
Ջավադիի խոսքով՝ Իրանը բանակցություններ է վարում իտալական Eni էներգետիկ հսկայի հետ նավթի մատակարարման գործարքի վերաբերյալ: «Համաձայնագրի ձեռք բերման դեպքում Իրանը կարող է այդ իտալական ընկերությանը վաճառել օրական 100 հազար բարել նավթ»,- նշել է նա:










































