YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որը նկարահանվել է դիսպետչերի խցիկից Սան Ֆրանցիսկոյի մետրոյի կայարաններից մեկում: Տեսանյութում պատկերված է մերկ տղամարդ, որը ոտնձգություններ է կատարում աղջիկների նկատմամբ՝ հայտնում է korrespondent.net-ը:
Ոստիկանները խելագարին բռնելու համար ստիպված են եղել որոշ ժամանակով փակել կայարանը:
Երկու օր առաջ տեղադրված տեսանյութը YouTube-ում ունեցել է ավելի քան 160 հազար դիտում:







































