Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Սալահ Աբդել Սադեկը հայտարարել է, որ «Թոմը և Ջերին» մուլտսերիալի պատճառով երեխաները անտարբեր են դառնում բռնության նկատմամբ: Նրա կարծիքով՝ դա մասամբ նպաստել է ԴԱԻՇ-ի բարգավաճմանը՝ գրում է The Metro-ն:
Ելույթ ունենալով Կահիրեի համալսարանի համաժողովում՝ Սադեկը ասել է, որ մուլտֆիլմում բռնության գործողությունները ներկայացվում են զվարճալի և ընկալվում որպես բնական երևույթ:
Սադեկի ելույթից հետո եգիպտական Youm7 պարբերականը մանրամասն նկարագրել է, թե Թոմը և Ջերին ինչպես են խրախուսում ահաբեկչությունը: Նշվում է, որ մուլտֆիլմը այլասերում է արդարության գաղափարը, արդարացնում բռնությունը՝ դանակների, ատրճանակների և սղոցների օգտագործմամբ: Բացի այդ, այն սովորեցնում է ալկոհոլ օգտագործել, ծխել և գողություն անել:










































