Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Կեղծ ամուսնության խոստում, միլիոնների հափշտակություն՝ կրկին «Օդնոկլասնիկի»-ի միջոցով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Ալեն Մանուկյանի գործի դատավարությունը:

1979 թվականին ծնված Ալեն Մանուկյանը 1998 թվականից մինչև 2005 թվականը մոր հետ բնակվել է ԱՄՆ-ում: 2005 թվականին նրան վտարել են ԱՄՆ-ից: Ալենը միայնակ վերադարձել է Հայաստան:

2006 թվականին նա ամուսնացել է, ունեցել 3 երեխա: Ընտանիքի հետ բնակվել է Նոր Խարբերդ գյուղի ամառանոցներից մեկում: Այնտեղ ծանոթացել է Անահիտի հետ, ով նույն ամառանոցում անասուններ էր պահում:

Տեղեկանալով, որ Անահիտի դուստրն ուզում է մեկնել ԱՄՆ, օգտագործելով իր մոր՝ ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքը, ինչին տեղյակ էր նաև Անահիտը, Ալենը խոստացել է աղջկան Ամերիկա ուղարկելու գործը «դասավորել»: Դրա համար նա Անահիտից խաբեությամբ պահանջել ու ստացել է 2 միլիոն 300 հազար դրամ և հափշտակել է այդ գումարը: Այս արարքը որակվել է որպես խարդախություն, և Ալեն Մանուկյանը 2010 թվականին դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

2011 թվականի հուլիսի 7-ին Ալենը համաներումով ազատվել է պատժի կրումից:

Ընտանիքի հետ նա բնակություն է հաստատել Էջմիածնում:

2012 թվականի նոյեմբերի սկզբին Ալենը որպես լիցքավորող աշխատելու համար փորձաշրջան է անցել Էջմիածին քաղաքում գործող բենզալցակայաններից մեկում:

Նոյեմբերի 10-ին աշխատանքային փորձաշրջանին զուգահեռ Ալենը մեկ այլ «փորձաշրջան» է սկսել. նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ոչ թե հեռավոր ինչ-որ բնակավայրի, այլ նույն՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի Ի.-ի հետ:

Նույն փոքրիկ քաղաքում ապրելով՝ նա՝ բենզալցակայանի լիցքավորողը, երեք երեխայի հայրը համարձակվել է աղջկան ներկայանալ որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, ով կարճ ժամանակով Հայաստան է եկել, որ… ամուսնանա:

Անմիջապես ջերմ զգացմունքներ տածելով վիրտուալ ծանոթուհու նկատմամբ՝ Ալենը ամուսնության առաջարկ է արել նրան, խոստացել, թե հետը տանելու է Ամե՜րիկա:

Հաջորդ օրը Ալենն աղջկա հետ հանդիպել է, նրա աչքերին նայելով՝ սիրո խոստովանություն արել:

Նոյեմբերի 12-ին նպատակասլաց երիտասարդը գնացել է աղջկա տուն, ցանկություն հայտնել անմիջապես ծանոթանալու նրա ծնողների հետ և խնդրելու աղջկա ձեռքը:

Եվ հանդիպել է: Ներկայացել է որպես ամերիկաբնակ գործարար ու «անկեղծորեն» ասել, որ ցանկանում է ամուսնանալ նրանց դստեր հետ ու տանել Ամերիկա: Էլ ավելի «անկեղծանալով»՝ «փեսացուն» հայտնել է, թե բացի ամերիկյան բիզնեսից ինքը նաև Էջմիածնում սեփական բենզալցակայան ունի: Հայաստանում էլ իր միակ հարազատը քույրն է, ով երեք չքնաղ երեխաների հետ բնակվում է Երևանի «Բանգլադեշ» թաղամասում:

Ընդ որում՝ որպես քույր ու քրոջ երեխաներ՝ Ալենը ցույց է տվել իր կնոջ ու սեփական երեք երեխաների լուսանկարը:

Աղջկա ծնողները տեսնելով, որ իրենց դուստրը սիրում է երեք օրվա ծանոթ «գործարարին», տվել են նրան ամուսնացնելու համաձայնությունը:

Քանի որ «գործարարի» ժամանակը սուղ էր, նա «երկաթը տաք-տաք է ծեծել» ու հաջորդ օրը ևս այցելել աղջկա ընտանիքին: Նրա ծնողներին ուրախացրել է՝ հայտնելով, թե նշանադրության բոլոր ծախսերը վերցնում է իր վրա ու նշանադրության խնջույքն էլ կազմակերպելու է ոչ թե Էջմիածնում, այլ երևանյան «Բելաջիո» ռեստորանում:

Միաժամանակ, այսքան ուրախ լուրերը հայտնելուց հետո Ալենը հպանցիկ ասել է, թե քույրն ու երեխաները մեկ օրով գնացել են սկեսրոջ տուն, բնակարանի բանալիներն էլ սխալմամբ տարել են իրենց հետ, ինքը պետք է մտածի, թե որտեղ է գիշերելու: Էլ ի՞նչ հայ ընտանք, որ մեծահարուստ «փեսացուին» փողոցում թողներ: Աղջկա ծնողները համաձայնել են, որ «փեսացուն» իրենց տանը մնա:

Մինչև նոյեմբերի 16-ը Ալենը ԱՄՆ մեկնելու փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով աղջկա հետ մի քանի անգամ գնացել է ԱՄՆ դեսպանատուն, աղջկան ցույց տվել, որ մտնում է ներս, ապա ասել է, թե գործերը ստացվում են:

Ալենը «հարսնացուին» Երևանում տարել է նաև թարգմանչական գրասենյակ, անգլերեն թարգմանել տվել աղջկա ծննդյան վկայականը, աղջկա հետ ինտերնետ ակումբ է մտել ու ԱՄՆ դեսպանատան կայքում համապատասխան տվյալներ լրացրել, որից հետո Տիգրան Մեծի փողոցում գտնվող ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունում ամրագրել է Մոսկվա ու Լոս-Անջելես մեկնելու ավիատոմսեր: Երևանում աղջկան տարել է նաև լուսանկարվելու՝ լուսանկարները դեսպանատուն ներկայացնելու համար:

Ալենն աղջկան տարել է Էջմիածնի ՔԿԱԳ բաժին՝ իբր ամուսնությունը գրանցելու դիմումը լրացնելու: Դիմումն էլ տեղում չի լրացրել, այլ տարել է աղջկա տուն ու լրացրել նրա ծնողների ներկայությամբ՝ իր նկատմամբ վստահությունն առավել ամրապնդելու նպատակով:

Ըստ դատական ակտի՝ Ալենը, աղջկանից իմանալով, որ նա կույս է, նրան իրենից հոգեբանական կախման մեջ գցելու համար նպատակադրվել է նաև սեռական հարաբերություն ունենալ հետը, որպեսզի ավելի հեշտությամբ հասնի աղջկանից գումարներ հափշտակելու նպատակին:

Ալենն աղջկանից վերցրել է նրա բջջային հեռախոսահամարի քարտը՝ իբր ժամանակավորապես օգտագործելու համար, դրանով արգելափակել է աղջկա շփումն այլ անձանց հետ: Աղջկան որևէ տեղ հրավիրելու միջոցներ չունենալով՝ որոշել է այդ գումարները ևս աղջկանից կորզել:

Նոյեմբերի 15-ի երեկոյան զանգահարել է աղջկան ու վերադարձնելու պայմանով 200 դոլար խնդրել՝ իբր փաստաթղթերի ձևակերպման համար: Ասել է, իբր՝ իր բենզալցակայանում հենց այդ պահին գումար չկա, բայց շուտով կլինի:

Աղջիկը, հավատալով «ապագա փեսացուին», պահանջված գումարն ուղարկել է տաքսիով՝ ինչպես Ալենն էր հուշել: Դրանից անմիջապես հետո՝ կեսգիշերին, Ալենն աղջկան հրավիրել է Երևանում գտնվող «Մոցարտ» կարաոկե ակումբ:

Ոգելից խմիչքներ է հյուրասիրել, քնած ձևացել, չի արձագանքել աղջկա ու մատուցողների կողմից արված արթնացնելու փորձերին: Դա տևել է մինչև առավոտվա ժամը 6-ը: Ի վերջո, մեծ դժվարությամբ արթնանալով, Ալենն աղջկան առաջարկել է գնալ հյուրանոց, քանի որ դեռ շատ վաղ էր… տուն գնալու համար:

Տաքսիով գնացել են «Մշո ամրոց» ռեստորանահյուրանոցային համալիր, որտեղ «փեսացուն», «հարսնացուին» խաբելով, թե իրենց ամուսնությունն արդեն գրանցված է, իրենք ամուսիններ են, սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ՝ գրավել է նրա «ամրոցը»:

Նույն օրը վերադարձել են աղջկա տուն: Ալենն ասել է, թե դեսպանատանը 400 դոլարի մուծում պիտի անեն: Տվյալ պահին իր բենզալցակայանի հասույթը չի բավականացնում, բայց երեկոյան անպայման գումար կունենա: Աղջիկը պահանջվող գումարը դարձյալ տրամադրել է: Ալենը խնդրել է, որ նա ծնողներին դրա մասին չասի, ինքը, իբր, անհարմար է զգում:

Նույն օրը վերցրել են աղջկա անձնագիրը, մյուս փաստաթղթերը, Ալենը մտել է ԱՄՆ դեսպանատան տարածք՝ աղջկան պատվիրելով սպասել դրսում: Ապա հայտնել է, թե փաստաթղթերն ու գումարը հանձնել է դեսպանատուն:

Երբ աղջկա տուն են վերադարձել, Ալենն ասել է, թե ինքնաթիռի տոմսերի համար շտապ 600 դոլար է պետք, եթե աղջիկը տա, ինքը շուտով կվերադարձնի: Ապա անմիջապես 600-ը դարձրել է 700 դոլար, իսկ տնից դուրս գալուց առաջ ևս 400 դոլար է պահանջել:

Երեկոյան Ալենը զանգել է աղջկան, պահանջել ևս 500 դոլար: Պահանջել է ու ստացել:

Ալեն Մանուկյանն աղջկա ծնողներին ասել է, թե նոյեմբերի 18-ի գիշերը իրենք երկուսով պետք է մեկնեն Մոսկվա՝ փաստաթղթերի վերջնական ձևակերպումների համար:

Իրենց աղջկան ճանապարհելուց առաջ ծնողները հարազատների մասնակցությամբ նոյեմբերի 17-ին խնջույք են կազմակերպել:

Խնջույքից առաջ Ալենն աղջկա հետ մեկնել է օդանավակայան: Աղջկան մի քսան րոպե մենակ է թողել, հետո մոտեցել է ու ասել, թե իրենց չվերթը հետաձգվել է: Դարձյալ աղջկան տարել է «Մշո ամրոց» համալիր՝ նրա «ամրոցը» ևս մեկ անգամ գրավել, վերադարձի ճանապարհին մտել է «Բելաջիո» ռեստորան՝ իբր նշանադրության հանդեսի մասին պայմանավորվելու: Վերադառնալով՝ աղջկան ասել է, թե հարկավոր է 5300 դոլար կանխավճար թողնել ռեստորանում: Աղջկան խնդրել է, որ նա զանգի հայրիկին, խնդրի, որ վերջինս իր անունից տոկոսով փող վերցնի, բոլոր հարցերը լուծեն՝ մինչև ինքը Ամերիկայից գումար կստանա:
Աղջիկը զանգել է մորը: Վերջինս համաձայնել է տրամադրել պահանջվող գումարը՝ թույլ չտալով, որ «փեսացուն» տոկոսով փող վերցնի:

Գնացել են աղջկա տուն: Աղջիկը մոր ներկայությամբ Ալենին է հանձնել 2200 դոլար, 220 եվրո, 1 միլիոն 100 հազար դրամ կանխիկ գումար:

Հասկանալով, որ վերջին անգամն է աղջկա ընտանիքից գումար «կլպում», Ալենը որոշել է հնարավորինս շատ փող ստանալ: Նա դժգոհել է, որ իրեն տրված գումարը 5300 դոլար չի կազմում, ինչին աղջիկն ու մայրն ասել են, թե իրենք պահած 500 և 300 դոլար էլ ունեն, կարող են տրամադրել: Տրամադրել են:

«Փեսացուն» վերցրել է ամբողջ գումարն ու գնացել… վերջնական: Ավելի ճիշտ՝ վերջնական հեռացումից առաջ նա մի փորձ էլ է կատարել՝ նոր գումար հափշտակելու: Զանգահարել է աղջկան, ասել, թե «Բելաջիոյում» ևս հազար դոլար են ուզում: Աղջիկն ասել է, թե իրենց տանն այլևս գումար չկա, բայց կփորձի գումար ուզել քրոջ ամուսնուց: Բարեբախտաբար, քրոջ ամուսինը գումար չի տվել: Ալենը նեղացած է ձևացել, հայտնել, թե Մոսկվայի չվերթը նորից հետաձվել է, անջատել է հեռախոսն ու… անհետացել…

Նա չի պատասխանել աղջկա հեռախոսազանգերին ու այլևս չի բացել նրանց տան դուռը:

Աղջիկը վերջապես կատարել է այն քայլը, որ պիտի ամենասկզբում աներ. քրոջ հետ գիշերվա կեսին գնացել է բենզալցակայան, որ տեղեկություն ստանա Ալենից:

Եվ իմացել է, որ բենզալցակայանը ոչ թե «չախ-չախ թագավորինն է», այլ պատկանում է ուրիշ մարդու, Ալեն Մանուկյանն այնտեղ շարքային լիցքավորող է աշխատել, այն էլ՝ փորձաշրջանով: Աղջիկը վերջապես իմացել է նաև, որ իր «փեսացուն» վաղուց ամուսնացած է, երեք երեխայի հայր ու բնակվել է հենց նույն քաղաքում:

Հասկանալով, որ խաբվել է, անմիջապես դիմել է ոստիկանություն:

Նոյեմբերի 19-ին Ալեն Մանուկյանը ձերբակալվել է:

Խարդախության եղանակով Ալեն Մանուկյանը, ըստ դատական ակտի, տուժողի ընտանիքից հափշտակել է 5200 դոլար, 220 եվրո, 1 միլիոն 100 հազար դրամ: Բարոյական վնասն էլ՝ չհաշված…

Ալեն Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե աղջկան չի խաբել, չի ասել, որ գործարար է, բենզալցակայան ունի:

Սկզբում պարզապես ընկերություն է արել, հետո սիրահարվել է աղջկան, ցանկացել է կնոջից բաժանվել ու ամուսնանալ նրա հետ: Աղջկան ասել է, որ ինքն ամուսնացած է, աղջիկն էլ ասել է, թե դա իր համար խնդիր չէ: Աղջիկն իր կամքով է նրա հետ գնացել հյուրանոց, առաջարկել, որ միասին լինեն: Աղջկա հետ դեսպանատուն չի գնացել: Խուզարկությամբ իրենց տանից հայտնաբերված փաստաթղթերը աղջիկը դիտմամբ է թողել, որ կինը տեսնի ու բաժանվի:

Մանուկյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, որ շփվել է աղջկա հետ ու նրանից գումար վերցրել: Բայց այդ գումարները վերցրել է վերադարձնելու պայմանով: Քանի որ կալանքի տակ է, առայժմ չի կարող վերադարձնել: Պատիժը կկրի, հետո կհատուցի վնասը: Դե, այդպես է ստացվել, ինքը ներողություն է խնդրում…

Դատարանում տուժող աղջիկն ասել է, թե դատարանից Ալեն Մանուկյանի համար ակնկալում է խիստ պատիժ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ալեն Մանուկյանին և դատապարտել վերջին հաշվով 7 տարի ազատազրկման: Տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը՝ 3 միլիոն 338 հազար 485 դրամի չափով, բավարարվել է ամբողջությամբ:

Լուսանկարում պատկերված անձինք նյութի հետ առնչություն չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում