«Գինեսի» ռեկորդների գրքի ճապոնական ստորաբաժանումն այսօր հայտարարել է, որ 115-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան ճանաչվել է Երկրագնդի ամենատարեց բնակիչ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Դրանից քիչ առաջ այսօր կյանքի 117-րդ տարում կյանից հեռացավ ճապոնացի Դզիրոեմոն Կիմուրան, որին էր պատկանում Երկրագնդի ամենածեր բնակչի տիտղոսը:
Միսաո Օկավան ծնվել է 1898թ. մարտի 5-ին՝ Օսակայում: Նրա 3 երեխաներից 2-ը դեռ ողջ են ու արդեն տոնել են իրենց 90-ամյակը: Նա ունի նաև 4 թոռ ու 6 ծոռ:
Միսաոն այս տարվա հունվարին Gerontology Research Group-ի կողմից ճանաչվել էր աշխարհի ամենածեր կին, իսկ փետրվարին նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Նա ապրում է Օսակայի ծերանոցում:









































