Մայիսի 8-ին և 9-ին կփակվի Վրաստանի հետ Հարավային Օսիայի պետական սահմանը, հայտնում է Sputnik-ը:
Այդ օրերին Հարավային Օսիայում կնշեն Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակը, որի ժամանակ տեղի կունենան տոնական միջոցառումներ:
«Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար մայիսի 8-ին և 9-ին Վրաստանի հետ Հարավային Օսիայի սահմանում չեն իրականացվի մարդկանց պարզեցված սահմանային անցումներ»,- ասել է ՊԱԿ-ի ներկայացուցիչը: Անցակետերի աշխատանքը սովորական ռեժիմով կվերսկսվի մայիսի 10-ին ժամը 7.00-ին:











































