Monday, 22 06 2026
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ

ՍԿԱԴ և ԻՍԿԱՆԴԵՐ. Հայաստանն ի զորու է ոչնչացնել Ադրբեջանի ռազմական նշանակության բոլոր օբյեկտները, հարվածել Բաքվին և Գյանջային

 

ԱԺ-ում պատգամավորների և պաշտպանության նախարարի միջև կայացած փակ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը սահմանում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ հայտարարելով, որ բանակն ունի անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ադրբեջանական բանակի հարձակումը կասեցնելու և ոչ համարժեք հակահարված տալու համար:

Ըստ Օհանյանի՝ բանակի սպառազինության մեջ կան մեծ հեռահարության զինատեսակներ, այդ թվում՝ մարտավարական նշանակության «Իսկանդեր» համակարգեր, որոնք գործի կդրվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Այդ համակարգի 7,2 մետրանոց հրթիռները կարող են խոցել մինչև 50-500 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետ՝ ոչնչացնելով վարչական և արդյունաբերական կենտրոնները, կարող են օգտագործվել նաև օդանավակայաններ և հրամկետեր ոչնչացնելու համար:

Հայաստանում այսօր կան բավականին ռազմական մասնագետներ, ովքեր կարող են կառավարել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը: 1996 թվականից ի վեր Հայաստանն ունի նմանատիպ «Ռ-17 Սկադ» տեսակի օպերատիվ մարտավարական համակարգ:

Խոսելով «Սկադ» համակարգերի մասին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեջբերեց Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ՝ գեներալ Ռոխլինի խոսքերը Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծում է, որ «Իսկանդեր» և «Սկադ» տեսակի համակարգերը ոչ թե հարձակողական կամ պաշտպանական, այլ հակառակորդի գործողությունները զսպող դեր են կատարում: Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ այս զենքերով հայկական կողմը կարող է խոցել Կիրովաբադ, Սումգայիթ և Բաքու քաղաքները, որտեղ տեղակայված են ռազմական և արդյունաբերական խոշոր օբյեկտներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում