Գերմանիայի արևելքը ողողած և դեպի հյուսիս շարժվող ջրհեղեղի հասցրած վնասի չափը կազմում է առնվազն 10-12 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը հայտարարել է, որ տուժածներին կհատկացվի միանվագ փոխհատուցում ջրհեղեղից տուժածների օգնության հատուկ հիմնադրամից:
Ջրհեղեղի սպառնալիքի տակ հայտնված տարածաշրջաններում իշխանությունները փորձում են կանխել ամբարտակների հետագա փլուզումների վտանգը: Բրանդենբուրգ, Ներքին Սաքսոնիա, Մակլենբուրգ դաշնային հողերում կամավորներն ամբարտակներն ամրացնում են ավազի պարկերով:
Երկուշաբթի Ֆիշբեկ քաղաքում ճեղքված ամբարտակը չի հաջողվի վերականգնել: Չնայած այն բանին, որ զինվորականներն ուղղաթիռներից ավազի պարկեր են նետում, առաջացած ճեղքը հասել է 100 մետրի:











































