ԱՄՆ-ի 35-ամյա նախագահ Ջոն Քենեդիի գաղտնի ծառայության նախկին գործակալ Քլինթ Հիլը նոր գրքում պատմել է այն մասին, որ նախագահն իրեն անձամբ խնդրել է հետևել Ժակլին Քենեդիին` նրա 1961 թվականին Հունաստան այցի ժամանակ, քանի որ երկրի ղեկավարը կնոջը խանդում էր հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի նկատմամբ, հայտնում է Daily Mail-ը:
Հիլը նշում է, որ ըստ երևույթին Քենեդին համարում էր, որ հույն մագնատը «անպայման փորձ կանի գայթակղել առաջին տիկնոջը»: Սակայն, երկու տարի անց Ջոն Քենեդին համենայնդեպս կնոջը թույլատրել է Միջերկրական ծովում Օնասիսի հետ նրա զբոսանավում ժամանակ անցկացնել, քանի որ ցանկանում էր թեթևացնել նորածին որդու կորստի պատճառած Ժակլինի տառապանքները:
Միլիարդատեր Արիստոտել Օնասիսն ամուսնացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրու հետ 1968 թվականին` պետության ղեկավարի սպանությունից 5 տարի անց:








































