ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն հաղթահարել են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բավարիա»-ի արգելքն ու մայիսի 28-ին հանդիպելու են եզրափակչում։
Դարպասապահ՝ Յան Օբլակ, «Ատլետիկո»
Պաշտպաններ՝ Խուանֆրան, Դիեգո Գոդին (երկուսն էլ «Ատլետիկո»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), Դանիել Կարվախալ («Ռեալ»)
Կիսապաշտպաններ՝ Արտուրո Վիդալ, Խաբի Ալոնսո (երկուսն էլ «Բավարիա»), Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ «Ռեալ»)
Հարձակվողներ՝ Գարեթ Բեյլ («Ռեալ»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»)








































