Գյումրին ուղիղ հարաբերություններ է հաստատում Չինաստանի հետ. մի քանի օր առաջ հուշագիր է ստորագրել ամբողջ Հայաստանի բնակչությանը երեք անգամ գերազանցող՝ 9 մլն բնակչություն ունեցող չինական Սիան քաղաքի հետ: «Հրպարակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ այս «անհավասար» «քույրացումը» Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու՝ Միսակի մտահղացումն է և նրա գործարար կապերի արդյունքում է ստացվել:
Գյումրեցիք, փաստորեն, հասկացել են, որ աշխարհի երկրորդ առանցքը դարձած Չինաստանի հետ կապերի հաստատումը հեռանկարային է և կարող է արդյունք տալ: Իսկ Սիանը, ինչպես և Գյումրին, համարվում է մշակութային կենտրոն և ունի ահռելի տնտեսական պոտենցիալ: Մնում է տեսնել, թե այդ «քույրությունից» ինչ կշահի Գյումրին:








































