Boeing-ն առաջիկա 20 տարիների համար ինքնաթիռների վաճառքի կանխատեսումներն ավելացրել է 3.8 տոկոսով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Առաջիկա 2 տասնամյակների համար ընկերությունը սպասում է 35 280 նոր ինքնաթիռների 4.8 տրիլիոն դոլար կազմող վաճառքին:
Ընկերությունը նաև սպասում է Ասիայի հաշվին ուղևորափոխադրող ինքնաթիռների շուկայի ընդլայնմանը: Ընկերության մարքեթինգի գծով փոխտնօրեն Ռենդի Թինսեթը հայտարարել է, որ «2023-ին Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն աշխարհում կլինի այն կետը, որտեղ ամենից հաճախ կայցելեն»:







































