«Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
«Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանը կառուցողների՝ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի հետ, որոնք այսօր մեկուսարանում են, հանցավոր համաձայնության է եկել, 300 000 դոլար տոկոսով փող է տվել, որպես երաշխիք 14 բնակարան գրավ է վերցրել…»,- պատմում են բնակիչները:
«Մի վաշխառու էլ Հերմինե Նաղդալյանն ա, իրան համ ուրիշի տներն ա պետք, համ հողերն ա պետք, համ միլիոնները, մեռավ թալանելով, ինչքան բողոքում ենք, պատժելու փոխարեն պաշտոն են բարձրացնում,- դժգոհում են խաբված քաղաքացիները և պահանջում են Հ. Նաղդալյանի հրաժարականը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































