Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայաստանը պարտավոր է ցույց տալ, որ դուրս է Լավրովի գծած սահմանից

Հայաստանի կառավարությունը, ինչպեսև սպասվում էր, քիչ առաջ հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Այս որոշումը, ըստ էության, սպասելի էր: Դրա վերաբերյալ տեղեկությունը, որ հրապարակվել էր երկու օր առաջ, արդեն իսկ հասցրել է ունենալ արձագանք Ադրբեջանում: Բաքուն հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, ապա դա կնշանակի մինսկյան գործընթացի ավարտ: Դրան անմիջապես արձագանքել էր Հայաստանի նախագահի խոսնակը՝ ըստ էության ակնարկելով, որ Երևանի ճանաչում կարելի է համարել միայն Սերժ Սարգսյանի շուրթերից հնչած ճանաչումը: Նախօրեին հնչեց նաև ՌԴ կարծիքը այդ նախաձեռնության վերաբերյալ, որտեղ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե անհանգստանալու և խուճապի կարիք չկա, և հայաստանցի գործընկերները իրեն միշտ էլ վստահեցրել են, որ կարգավիճակի միակողմանի սահմանում չի լինի: Փաստորեն, ՌԴ արտգործնախարարը հայտարարում էր, որ Երևանը իրեն հավաստիացրել է, որ ճանաչում չի լինի:

Ի՞նչ էր ակնարկում Լավրովը՝ դժվար է ասել: Նա հանգստացնո՞ւմ էր Բաքվին, որ ամեն ինչ Մոսկվայի վերահսկողության տակ է, թե՞ Երևանին էր հիշեցնում խոստումներն ու հավաստիացումները:

Ակնհայտ է, որ ներկայումս, իհարկե, խոսք չի կարող լինել արագ ճանաչման մասին, և Երևանն ընդամենը գործընթաց է գեներացնում: Դժվար է ասել նույնիսկ, թե արդյոք Երևանն ընդամենը փորձում է օգտագործե՞լ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը, թե՞ նույնիսկ եղել է որոշակի նախնական քննարկում և փոխհամաձայնություն, որ նրանք հանդես գան այդ նախաձեռնությամբ: Հայտնի է, որ Զարուհի Փոստանջյանն ու «Ժառանգությունը» պարբերաբար են հանդես եկել նման նախաձեռնությամբ, սակայն միշտ արժանացել են մերժման: Այս դեպքում, սակայն, կառավարությունը դրական եզրակացություն է տալիս նման նախաձեռնության՝ այն պայմանավորելով նոր իրողություններով և արտաքին գործոններով:

Նախագծում նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլևս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որևէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում: Պաշտոնական Երևանը ապրիլյան պատերազմից հետո հայտարարեց բանակցային գործընթացի երեք պայմանի մասին: Ակնհայտ է, որ այդ պայմանները հրապարակելուց հետո Երևանը չէր նստելու և սպասի, թե երբ դրանք կընդունվեն:

Եվ այս իրավիճակում ճանաչման նախաձեռնություն գեներացնելը, կարծեք թե, այն նվազագույն քայլն էր, որ պետք է աներ Երևանը որպես զուգահեռ գործընթաց: Ակնհայտ է, որ Հայաստանը ոչ թե պատրաստվում է ակտի, այլ գործիք է պատրաստում: Ինչի՞ համար: Այս հարցը կարող է ունենալ մի քանի պատասխան: Այդ գործիքը Հայաստանին պետք կարող է գալ բանակցային գործընթացում դիրքերը ամրացնելու համար, Ռուսաստանի հետ հարաբերության համար, Արևմուտքի հետ հարաբերության համար, Իրանի հետ հարաբերության համար: Այսինքն՝ դա մի գործիք է, որն իսկապես կարող է լինել շատ արդյունավետ, պարզապես խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը պատա՞ստ է արդյունավետ օգտագործել այդօրինակ գործիքը:

Այստեղ է ամբողջ հարցը, որը հատկապես կարևոր է դառնում Լավրովի հայտարարության և, այսպես ասած, հավաստիացումների ֆոնին, թե Երևանը դուրս չի գա չճանաչման մասին պարտավորությունից: Բանն այն է, որ Լավրովը փաստորեն գծել է այն շրջանակը, որում Երևանը կարող է օգտագործել գործիքը: Իսկ դա նշանակում է, որ Լավրովը բացել է Հայաստանի խաղաքարտերը այդ հարցում, ինչը անկասկած կազդի արդյունավետության վրա, էապես կնվազեցնի արդյունավետությունը՝ դեռ գործիքը, այսպես ասած, գործի չդրած:

Ըստ այդմ՝ շատ կարևոր է, որ Հայաստանը մոտ ապագայում կարողանա որևէ քայլով ցույց տալ, որ նախաձեռնությունը կամ խաղը, որ սկսել է, Ռուսաստանի գծած շրջանակներում չէ: Դրանից կախված է Հայաստանի սկսած քայլի միջազգային արժեքն ու կշիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում