YouTube վիդեոհոսթինգն աշխատում է վճարովի ծառայության ստեղծման ուղղությամբ, որը կկրի Unplugged անվանումը և օգտատերերին կառաջարկի համացանցով հեռարձակվող տարբեր մալուխային ալիքների հասանելիություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Աղբյուրների տեղեկությամբ՝ ծառայությունը վիդեոհոսթինգի առաջնային նախագծերից մեկն է: Նախագծի աշխատանքները տարվում են առնվազն 2012 թվականից, սակայն վերջին մի քանի ամիսներին արագացել են: Unplugged-ի մեկնարկը նախատեսված է 2017թ.: Նախագծի ծրագրերը YouTube-ն արդեն քննարկել է այնպիսի մեդիա-ընկերությունների հետ, ինչպիսիսք են NBCUniversal-ը, Viacom Inc.-ը, Twenty-First Century Fox Inc.-ը, CBS Corp.-ը:










































