Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանարությունն ընդունել է ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին՝ փոխանցում է Stars and Stripes-ը։
«Մենք պետք է ցույց տանք պոտենցիալ հակառակորդին, եթե նրանք պատերազմ սկսեն, մենք ունենք հնարավորություն և ներուժ այն բանի համար, որպեսզի նրանք զղջան դրա համար»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։
Սկապարոտիի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Սկապարոտին, ով նախկինում եղել է Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը, պաշտոնում փոխարինել է գեներալ Ֆիլիպ Բրիդլավին։









































