Sports Mole պարբերականի փոխանցմամբ՝ «Ռոմա»-ի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհամալրի Մյունխենի «Բավարիա»-ի կազմը։
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել։ Պյանիչի հետ երկարաժամկետ պայմանագիր կստորագրվի։
Կիսապաշտպանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31 խաղ է անցկացրել՝ խփելով 9 գոլ ու կատարելով 10 գոլային փոխանցում։








































