Սիրիական բանակը ԴԱԻՇ-ի գրոհայիններին դուրս է հանել Էշ-Շաեր գազի հանքավայրի շրջանում իրենց գրաված դիրքից (գտնվում է Հոմսից 120 կմ հեռավորության վրա): Al-Watan թերթն իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է, որ գրոհայինները երկուշաբթի այնտեղ գրավել են գազի 5 հորեր:
Al-Watan-ի տեղեկությամբ՝ հանքավայրի ազատագրման գործողությունն իրականացվել է սիրիական ռազմաօդային ուժերի ակտիվ աջակցությամբ: «Դրա ընթացքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ»,- նշում է պարբերականը:









































