2015թ. ԱՄՆ-ում բոլոր մահերի մեկ երրորդը (ավելի քան 250 հազար մարդ), ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել բժշկական սխալի պատճառով: Այսպիսի եզրակացության են եկել Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է BMJ ամսագրում:
Ըստ վիճակագրության՝ ամենաշատ կյանքեր խլել են սրտանոթային հիվանդությունները (611 հազար) և քաղցկեղը (585 հազար): Մահվան պատճառների շարքում երրորդը քրոնիկ շնչառական հիվանդություններն են (149 հազար): Գիտնականները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով 2000 և 2008թթ. մահացության վիճակագրությունը:
Հետազոտողները բժշկական սխալ են համարում ոչ ժամանակին և անբավարար ախտորոշումը, սխալ ախտորոշումը և ոչ ճիշտ բուժումը: Մասնագետների տվյալները նկատի չեն առնում մահացու ելք ունեցած գործողությունները:







































