Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, ով գտնվում է կալանքի տակ, իր թեկնածությունն է առաջադրել պատգամավոր ընտրվելու համար:
Խոսքը հունիսի 18-ին Աղդաշի շրջանի 90-րդ ընտրատարածքում կայանալիք կրկնակի ընտրությունների մասին է. 2015 թվականի նոյեմբերի 1-ին տվյալ ընտրատարածքում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները չեղյալ են հայտարարվել: Մամեդովի փաստաթղթերն արդեն իսկ ներկայացվել են Ադրբեջանի ԿԸՀ: Այս մասին գործակալությանը հայտնել է շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանում խախտվել են Իլգար Մամեդովի իրավունքները, ուստի նա պետք է ազատ արձակվի, սակայն Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են անել դա:





































