Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպմանը:
«Ագուերոն շատ լավ հարձակվող է: «Ռեալ»-ը չպետք է մոռանա նրա մասին, քանի որ Ագուերոն կարող է հեշտությամբ գոլ խփել «Բեռնաբեու»-ում: Ամեն դեպքում բարդ կլինի նրան խանգարելը:
Մրցակցի խնդիրն այն է, որ թիմում շատ հիանալի խաղացողներ կան, իսկ մարզիչը կարող է ընտրել միայն 11 ֆուտբոլիստ»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում Goal.com-ը:







































