Thursday, 04 06 2026
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների և քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ընդունվեց համանուն խորագիրը կրող որոշում ու ներկայացվեց նաև 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նիստին ելույթներով հանդես են եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի և Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրեցին հռչակագրում տեղ գտած, ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչև 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի և իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մտահոգություն է հայտնել, որ, չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետևանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արևելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ:

Նա նշել է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում և հավելել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաև լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայման, խորհրդատվական և ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է՝ հավելելով, որ ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների և գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ դեսպան Նազարյանը նշեց, որ անհրաժեշտություն է դիտվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաև 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում և ծրագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում