Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող են մասնակցել մայիսի 4-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, խաղին չի կարող մասնակցել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Այժմ հայտնի է դարձել, որ հրապարակված հայտացուցակում ընդգրկված չէ նաև բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն:
Երկու առաջատար ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել իրենց թիմին: Հավելենք, որ Բենզեմայի փոխարեն «Ռեալ»-ը հայտավորել է երիտասարդ հարձակվող Բորխա Մայորալին, ով կարող է որոշակի խաղաժամանակ ստանալ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում:






































