Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Պրահա՝ մասնակցելու մայիսի 4-ին կայանալիք Վիշեգրադյան քառյակի և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Մամեդյարովը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու այցի շրջանակներում:
Վիշեգրադյան քառյակի մեջ մտնում են Չեխիան, Սլովակիան, Հունգարիան ու Լեհաստանը: Իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեջ՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինան ու Ադրբեջանը:









































