Գերմանիայի ամենաշատ տպագրվող Bild թերթը հունիսի 11-ից համացանցում իր նյութերի մեծ մասին հասանելիությունը դարձրել է վճարովի: Այս քայլին ուշադիր հետևում են երկրի մյուս լրատվամիջոցները՝ հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Bild թերթի նորությունները համացանցում հնարավոր կլինի կարդալ անվճար, սակայն էքսկլյուզիվ հոդվածները, հարցազրույցները, ֆոտոռեպորտաժներն ու վերլուծությունները կարդալու համար անհրաժեշտ կլինի վճարել:
Թերթն իր ընթերցողներին պատրաստվում է տրամադրել միանգամից մի քանի բաժանորդագրության տարբերակներ: Բաժանորդագրությունն արժե ամսական 99 ցենտից մինչև 15 եվրո՝ կախված նրանից, թե ինչ սարքերի վրա ու թե հատկապես ինչ է ուզում կարդալ կամ տեսնել օգտատերը:
Ընտրությունը, ինչպես խոստանում են Bild-ում, լինելու է մեծ՝ նախատեսված զանգվածային լսարանի համար:








































