Իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին, որի գլխավորած «Լեսթեր»-ը երեկ դարձավ Անգլիայի չեմպիոն, 4-րդ մարզիչն է, ով հաջողության է հասել Իսպանիայում, Իտալիայում և Անգլիայում։
Բացի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը նրա ակտիվում կա Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը՝ «Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզչի կարգավիճակում, Իսպանիայի գավաթն ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը՝ «Վալենսիա»-ի մարզչի կարգավիճակում։
Ավելի վաղ նման հաջողության էին հասել Ժոզե Մոուրինյոն, Ռաֆայել Բենիտեսն ու Կարլո Անչելոտին։








































