Ծովակ գյուղի մոտակայքում մայիսի 1-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածերկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում է լավ:











































