33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալը, ով կատալոնական «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիր չստորագրելուց հետո ազատ գործակալի կարգավիճակ է ստացել, հանդիպել է ֆրանսիական «Մոնակո»-ի ղեկավարության հետ:
Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խաղացողը կարող է համալրել Առաջին խումբ վերադարձած ակումբի կազմը: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ Աբիդալն իր մարզական կարիերան սկսել է «Մոնակո»-ում, որտեղ հանդես է եկել 2000-02թթ: Աբիդալը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Մոնակո»-ում:









































