Դեֆոլտի վիճակում գտնվող ամերիկյան նավթագազային ընկերությունների թիվը շարունակում է աճել և արդեն հասել է ռեկորդայն նիշի: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Fitch-ի տվյալներով՝ անցած տարի սպեկուլյատիվ մակարդակի պարտքերով ամերիկյան նավթագազային ընկերությունների 13%-ը սնանկացել է, թեև 1 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 2%: Վերջին 3 օրում սնանկության մասին հայտարարել է ևս 2 ընկերություն՝ Ultra Petroleum-ը և Midstates Petroleum-ը:
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ այդ ցուցանիշը կարող է մինչև 2016 թ. վերջ հասնել 20%-ի:










































