Գերմանիայի Շտրաուբինգ քաղաքում 49-ամյա տղամարդն անծանոթներին հազար եվրո է բաժանել, հայտնում է Süddeutsche.de-ն: Ավելի ուշ նա պարզաբանման նպատակով ոստիկանություն է գնացել: Նա հայտնել է, որ որոշել է կիսել փողերն անցորդների հետ, քանի որ չի ցանկացել դրանք տալ նախկին կնոջը:
Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդը ոչ մի հանցանք չի կատարել: Նրա դեմ ոչ մի պատժամիջոց չի սահմանվել: Հայտնի չէ՝ այդ գումարը եղել է նրա ո՞ղջ խնայողությունը, թե՞ ոչ:
Ինչպես հայտնում է առցանց պարբերականը, գումարի բաժանումից հետո իրավապահ մարմիններին է դիմել 16-ամյա մի երիտասարդ: Նա պատմել է, որ անծանոթ տղամարդն իրեն փողոցում 185 եվրո է տվել: Այդ արարքը երիտասարդին կասկածելի է թվավել, և նա որոշել է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:











































