Ավստրալիացի գիտնականները ներկայացրել են իրենց նոր մշակումը՝ բիոնիկական աչք, որը կարող է կույր մարդկանց օգնել զանազանել առարկաների գծագրությունն ու տեսնել լույսը, գրում է MEDdaily.ru-ն:
Սարքի հետ նախատեսվում է յուրահատուկ ակնոց, որը հիշեցնում է Google Glass-ին. այն թվային տեսախցիկից վերցնում է նկարները, միացնում է դրանց, ապա վերածում դրանք ազդանշանի:
Ազդանշանները միանում են միկրոչիպին, որը իմպլանտավորված է մարդու ուղեղում:
Մարկ Արմսթրոնգի խոսքերով՝ հայտնագործությունը կթեստավորեն արդեն հաջորդ տարի:
Փորձագետների գնահատականների համաձայն՝ համակարգն ի վիճակի է օգնել կույր մարդկանց 85 %-ին:
Ներկայում պետք է ստեղծվի ակնոցի աշխատանքային տարբերակ, որը կառանձնանա փոքր քաշով ու հնարավորություն կունենա կրել գլխի ցանկացած չափ ունեցող մարդ:









































