Thursday, 02 07 2026
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

Զենքի վաճառք՝ ուղղակի բիզնե՞ս. Ռուսաստանի և ԱՄՆ-ի զենքի վաճառքի կանոնների տարբերությունների մասին. VOA

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է. «Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ:

Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին և ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն է պատմում աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Ստոքհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը.

«Զենքերի վաճառքն անշուշտ արտաքին քաղաքականություն է, ուստի, այստեղ որոշումներն ընդունվում են միջազգային քաղաքականության համատեքստում»:

Նրա խոսքով, զենքի համաշխարհային վաճառքի ոլորտում գործում է ընդամենը երկու սահմանափակում: Արգելվում է զենք վաճառել երկրներին, որոնց վրա համապատասխան պատժամիջոցներ է դրել ՄԱԿ-ը, և արգելվում է որոշ տեսակի զենքեր վաճառել, ասենք, ականներ, եթե երկիրը միացել է տվյալ զենքի վաճառքն արգելող պայմանագրին: Այդ երկու կետերից զատ որևէ այլ ֆորմալ սահմանափակում չկա:

«Սակայն որոշ երկրներում հասարակությունը մասնակցում է զենքի վաճառքի գործարքների որոշումներ ընդունելիս: Միացյալ Նահանգներում, օրինակ, այն արվում է բաց և անպայման Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Ֆրանսիայում նույնպես, խորհրդարանը պետք է հավանություն տա նման գործարքներին: Սակայն Ռուսաստանում Դուման որևէ դեր չի խաղում և զենքի վաճառքի որոշումն ընդունվում է միայն կառավարության կողմից», – ասում է Վեյզեմանը:

Հիշեցնենք, որ 2012-ին Միացյալ Նահանգներում, որը երբեք Ադրբեջանին զենք չի վաճառել, սկսել էին քննարկել Բաքվին որոշ տեսակի զենքերի վաճառքի հնարավորությունը:

Այդ խոսակցություններն ի հայտ գալուն պես ԱՄՆ-ի կոնգրեսականները նամակ ուղղեցին Պետքարտուղարություն՝ պահանջելով արգելել հնարավոր գործարքը, որից հետո Պետքարտուղարությունն արգելք դրեց Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքի վրա:

«Լեռնային Ղարաբաղի խնդրից զատ, Արևմուտքի երկրները արգելում են զենքի վաճառքն Ադրբեջանին՝, հաշվի առնելով այդ երկրի ինքնակալական համակարգը», – նշում է Վեյզեմանը:

Այսօր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Թուրքիան և Իսրայելը: Եվրամիությունը հատուկ որոշում է ընդունել, որն արգելում է անդամ պետություններին կողմերին զենք վաճառել: Նույն արգելքն է ընդունել Միացյալ Նահանգները: Սակայն, Սայմոն Վեյզեմանի խոսքով, Ադրբեջանի հիմնական խնդիրը նավթային եկամուտների նվազումն է.

«Տնտեսական դժվարությունների և նավթի գների անկման պատճառով, Ադրբեջանի ռազմական բյուջեն, թեև մնալու է Հայաստանի ռազմական բյուջեից զգալիորեն ավելի, լուրջ խնդիրներ է ունենալու, և մենք դեռ կտեսնենք, թե ինչպես են իրենց պահելու զենքի մատակարարները, երբ Ադրբեջանն ի վիճակի չլինի վճարել կանխիկ դրամ գնված զենքի դիմաց»:

Հայաստանի ռազմական բյուջեն մնում է սահմանափակ, սակայն, փորձագետը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերն իրենցից լուրջ ուժ են ներկայացնում.

«Միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը զարգացել և դարձել է բավականին լուրջ ուժ, որն ի վիճակի է որոշակի առումով ինքն իրեն պաշտպանել նույնիսկ առանց Հայաստանի ուժերի ուղղակի աջակցության»:

Փորձագետը հիշեցնում է, որ թեև զենքի միջազգային վաճառքը բիզնես է՝ իր կոշտ օրենքներով, բազմաթիվ զարգացած երկրներ իրենք իրենց առջև որոշակի բարոյական արգելքներ են դնում՝ հրաժարվելով զենք վաճառել հակամարտության մաս հանդիսացող ոչ ժողովրդավարական երկրներին: Հենց այդ արգելքների բացակայությունն է հարուստ պաշարներ ունեցող երկրներին վերածում աղքատ պետությունների, որոնք իրենց զինանշանի վրա Կալաշնիկովի ինքնաձիգ հրացան են տեղադրում: Հուսանք՝ տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը նման ուղով չի ընթանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում