Պակիստանի կառավարակության ղեկավար Նավազ Շարիֆը մտադիր է ստանձնել ԱԳ և պաշտպանության նախարարների պաշտոնները: Այսպիսով, Նավազ Շարիֆը մտադիր է անձամբ իրականացնել երկրի արտաքին քաղաքականության և պաշտպանության ղեկավարությունը: Այս մասին ITAR-TASS-ին հաղորդել է Պակիստանի կառավարության մամլո ծառայության ներկայացուցիչը:
Արտաքին քաղաքական կուրսի մշակման և իրագործման հարցում Շարիֆին կօգնի այս նպատակների համար հատուկ նշանակված ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Սարաջ Ազիզը, որը վարչապետի հին և մտերիմ ընկերներից է:
Ինչպես ակնկալվում է, Նավազ Շարիֆի արտաքին քաղաքական կուրսը էականորեն կտարբերվի 2008-2013թթ. իշխանության գլխին գտնվող երկրի նախագահ Ասիֆ Զարդարիի կուրսից: Մասնավորապես, Շարիֆից ակնկալում են ավելի ինքնուրույն քաղաքականություն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում:







































