Monday, 29 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայպետֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 4-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (հասցե` Աբովյան 2): Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Ժ. Հակոբյանը 1971-1977 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար: 1987 թվականին ընտրվել է «Մշակույթի հայկական ֆոնդի» փոխնախագահ: 2004 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005 թվականի հունիսից` տնօրենի տեղակալ: 2007 թվականին տնօրենի պաշտոնում աշխատել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամում&raquo ;: 2010 թվականին նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ:

Հանդիսանում է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահ: Արվեստի և գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների և երգիծանքի տեսքով: Հրատարակել է «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով» երգիծական գիրքերը:

2009 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առթիվ ասել է. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ և մարդասեր` Ժակ Հակոբյան», իսկ հանրապետության և ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն էլ ավելացրել է. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող և ջերմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում