Monday, 06 07 2026
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում

ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աղվերանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովը, որտեղ ընդունվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

-Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատեց կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը:

-Ժողովն արձանագրեց կուսակցության վճռականությունը` ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետևողականորեն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարություն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, արդյունավետ կառավարում, ազատ ընտրություններ ապահովող, աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը հաղթահարող համակարգ հաստատելու ուղղությամբ:

-Գերագույն ժողովը կուսակցության առանձնակի ուշադրությունը հրավիրեց շարքերի երիտասարդացման, կանանց դերակատարության ընդլայնման, քարոզչության արդիական մեթոդներ որդեգրելու, հանրության տարբեր շերտերի հետ առավել գրավիչ միջոցներով աշխատելու, ազգային մտածողությամբ ու տեսլականով գաղափարական սերունդ պատրաստելու խնդիրների վրա:

-Ժողովը գնահատեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը` ձեռք բերված պայմանավորվածությունների և առաջնահերթությունների հետևողական իրագործումը դիտելով որպես երկրում արմատական ու որակական փոփոխություններ ապահովող գործողությունների ծրագիր:

-Առաջիկա տեղական ինքնակառավարման և ՀՀ ԱԺ ընտրություններին Հ.Յ.Դաշնակցությունը մասնակցելու է իր ներուժի ողջ կարողականությամբ, կառույցի կազմակերպվածությամբ` տարբեր մակարդակներում ընդլայնելով իր ներկայությունը, նպատակ հետապնդելով առավել գործուն ազդեցություն ունենալ երկրին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում:

-ՀՅԴ-ն շարունակելու է համահայկական կառույցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման, հայապահպանութան, Հայ Դատի, ինչպես նաև ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին:

-Գերագույն ժողովը բացառիկ սևեռումով քննեց ԼՂՀ շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը: Այս համատեքստում արձանագրված համազգային միասնականության ոգին ու համախմբումի փաստն արժևորվեց որպես երկրում որակական թռիչք ապահովող անգնահատելի նախապայման:

-Բարձր գնահատելով հայկական զինած ուժերի մարտունակությունը, հակառակորդի լայնածավալ հարձակումը անձնազոհաբար կասեցնելու կամքը` Գերագույն ժողովը խոնարհվում է հերոսաբար զոհվածների հիշատակի առաջ և վշտակցում նրանց հարազատներին: Ժողովը միաժամանակ խոր մտահոգություն հայտնեց այն բացթողումների, խնդիրների ու մարտահրավերների առնչությամբ, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ընթացքում:

-Գերագույն ժողովը վերահաստատեց Արցախի ազգաբնակչության ազատ կամաարտահայտությամբ դրսևորված հիմքերով ԼՂՀ հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականությունը, շեշտեց հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով կարգավորելու, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու, ինչպես նաև միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ամբողջական անվտանգության երաշխիքներն ամրագրելու անհրաժեշտությունը:

-Բանակցային գործընթացը դիտելով որպես ԼՂՀ հիմախնդրի կարգավորման միակ նախընտրելի տարբերակ` Գերագույն ժողովն անհետաձգելի առաջնահերթություն գնահատեց ՀՀ և ԼՂՀ պետականությանն ու ազգաբնակչության անվտանգությանն ուղղված ադրբեջանական շարունակական ագրեսիայի չեզոքացման գործողությունների ծրագիրը:

-Գերագույն ժողովը անհետաձգելի առաջնահերթություն որակեց ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը, արձանագրեց բանակաշինության, պաշտպանական ոլորտում գրանցված մարտահրավերներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և համարժեք պատասխանատվության կարևորությունը:

-Գերագույն ժողովը վերահաստատեց Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու` կուսակցության հանձնառությունը` պատասխանատվություն ստանձնելով համահայկական իր ողջ կարողականությունը նպատակաուղղելու Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական առաջընթացի և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում