ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական առաքելություն անցկացնել Լիբիայում՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը առաջատար պարբերականների եվրոպական դաշինքի (LENA) հետ հարցազրույցում, որի մեջ մտնում է նաև գերմանական Die Welt-ը։
«Ես բացառում եմ մարտական առաքելության անցկացումը, մենք դրանով չենք զբաղվում։ Սակայն մենք ունենք օգնության ցուցաբերման մանդատ անվտանգության կառույցների զարգացման գործում, եթե լիբիական կառավարությունն այդ մասին խնդրի մեզ»,- ասել է նա։
Անդրադառնալով ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է սովորեցնել տեղի ուժերին երկրներում, որտեղ գործում է խմբավորումը։
«Նախապատրաստումը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մեր ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Մենք հիմա սկսել ենք մարզել Հորդանանում իրաքցի սպաներին։ Դա կարևոր քայլ է»,- ընդգծել է նա։









































