Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայ և եվրոպացի մասնագետները քննարկել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների հարցը

ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումը կազմակերպվել էր «Գե րմանիայի միջազգային համագործակցության» ընկերության (GIZ) աջակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերը, պրոֆեսոր, GIZ փորձագետ Ռոլֆ Քնիպերը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը, Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Արսեն Մկրտչյանը, բարձր գնահատելով «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներդրումը ՀՀ օրենսդրության բարեփոխումների ոլորտում, համոզմունք է հայտնել, որ այդ ուղղությամբ համագործակցությունը կլինի շարունակական: Նախարարի առաջին տեղակալի խոսքով` ՀՀ արդարադատության նախարարությունը շահագրգռված է GIZ-ի փորձագետների ներգրավմամբ ունենալ լավ աշխատող և արդյունավետ իրավակարգավորումներով օրենսգիրք:

Թոմաս Մայերը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ իրենք պատրաստ են շարունակելու աջակցությունը քաղաքացիական օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում գերմանացի գործընկերները ներկայացրել են Գերմանիայի փորձը ոլորտի կատարելագործման ուղղությամբ, որի հիման վրա մի շարք շտկումներ ու փոփոխություններ են մտցվել նախագծային դրույթներում: Լրամշակվել են ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու (սերվիտուտ) ինստիտուտին վերաբերող հոդվածները, հստակեցվել են կամավոր և հարկադիր գույքային սերվիտուտ հասկացությունները, դրանց հետ կապված իրավակարգավորումները և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում