Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն այսօր մարզում է անցկացրել ընդհանուր խմբի կազմում: Վնասվածքի պատճառով նա բաց էր թողել մադրիդյան ակումբի վերջին 3 խաղերը, այդ թվում և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ առաջին հանդիպումը (0:0):
«Ռեալ»-ի թվիթերյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Ռոնալդուն մարզվել է գնդակով:
ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղը տեղի է ունենալու մայիսի 4-ին՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:









































