Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մեր ազատագրած հողերն «անվերադարձ» են, ինչպես դրանց համար զոհված մեր տղաները

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր այցելեցի վերջին ռազմական գործողություններում զոհված երկու տղաների ընտանիքներին Հադրութ քաղաքում՝ ցավակցելու և ծանոթանալու նրանց սոցիալական պայմաններին ու կարիքներին: Անկախ նրանց վերքի թարմությունից՝ ակնհայտ էր ընտանիքների արժանապատվությունը և ցավին դիմակայելու պատրաստակամությունը:

Մի դրվագ ստիպեց ինձ գնալ մանկությունս և գիտակցել, որ պատմությունը կրկնվում է սերնդեսերունդ… Քաղցր զրույցի էի բռնվել զոհված սպաներից մեկի 4-ամյա որդու հետ, ով անընդհատ մուլտֆիլմ էր դիտում, գուշակեք, թե ինչ մուլտֆիլմ՝ ոչ թե «Մաշան և արջը» կամ «Թոմը և Ջերին», այլ՝ «Կիլդիմը»: Համով բալիկ էր… Մայրը պատմեց, որ մի քանի օր առաջ կրտսեր որդին եկավ տուն և ասաց. «Մամ, ինչու՞ ես խաբել, որ պապան դիրքերում է, գիտեմ, որ մեռած է»… Մայրը հարցրել է, թե ինչ է մեռած լինելը, ասել է. «Էն, որ փոսն են դնում ու հողով ծածկում»…

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դժվար թե 4-ամյա բալիկն իմանա, որ «մեռած լինելը» անվերադարձ կարգավիճակ է: Ես հիշեցի ինձ՝ 4 տարեկանում, երբ իմ հայրը նույնպես զոհվեց պատերազմում: Հուղարկավորության ժամանակ և դրանից հետո մայրիկիս հարցնում էի, թե ուր են տարել հայրիկին, ասում էր, որ մի քանի ամսից կգա:

Իհարկե, զգում էի, որ ինչ-որ բան այն չէր, բայց միայն տարիների ընթացքում գիտակցեցի, որ այդ «ինչ-որ բան այն չէ»-ն անվերադարձ է, ինչպես և հայոց ազատագրված հողը պետք է անվերադարձ լինի, այլապես զուր են այդ բալիկի, իմ և հազարավոր այլ մանուկների սպասման անխուսափելի հիասթափությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում