11 ոզնուց բաղկացած ընտանիքը, որն ապրում է Լոնդոնի կենդանաբանական այգում, կարող է խափանել 50 միլիարդ դոլար արժողությամբ High Speed Two (HS2) գերարագ երկաթուղային նախագծի իրականացումը, գրում է Daily Mail–ը հղում անելով բնապահպաններին:
Հաղորդվում է, որ Ռիջենտս զբոսայգու ավտոկայանում, որտեղ գտնվում է կենդանաբանական այգին, ապրում է վայրի ոզնիների ընտանիքը: Լոնդոնի կենդանաբանական այգու բնապահպանները համարում են, որ այդ վայրը խաթարելը, որն ընդգրկված է HS2 նախագծում, կհանգեցնի կենդանիների ոչնչացմանը: Այդ կապակցությամբ լորդերի պալատ է ուղարկվել խնդրագիր, որը ստորագրել են ավելի քան 800 մարդ:









































