Իսպանիայի իշխանությունները, ելնելով խնայողության նկատառումներից, առաջարկել են շշով ջրից անցում կատարել ծորակի ջրի՝ հայտնում է Euromag-ը:
Espanarusa-ի տվյալով՝ այդ կերպ Իսպանիայի իշխանությունները կարող են խնայել տարեկան մինչև 50 մլն եվրո՝ հանդիպումների, սեմինարների ժամանակ կիրառվող շշերով ջրերը փոխարինելով ծորակի ջրով:
Իսպանիան շշով ջուր օգտագործող երկրների հնգյակում է՝ այստեղ տարեկան խմում են շուրջ 5 մլն շիշ ջուր:
Դա նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր բնակիչ տարեկան օգտագործում է 100-150 լիտր շշով ջուր, որը 200-1000 անգամ թանկ է ծորակի ջրից:









































