Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ցանկանում է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Sportsegodnya-ի տեղեկացմամբ՝ Ջորկաեֆը չի ցանկանում հրաժարվել թիմը մարզելու իր երազանքից:
«Հրաշալի կլիներ զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը: Դա հետաքրքիր արկած կլիներ»,- նշել է Ջորկաեֆը:
2007 թվականին Ջորկաեֆը մարզել է «Դեսին» ակումբը: Այժմ նա ապրում է Նյու-Յորքում: 2013 թվականի Media-mass Ջորկաեֆին ճանաչել է Ֆրանսիայի ամենահարուստ ֆուտբոլիստ՝ նրա կարողությունը գնահատելով 275 մլն եվրո:







































