Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (ՕԵԻ) կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ Բաքվին դատապարտող հայտարարության հրապարակումը հիստերիայի է հասցրել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային:
Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը 2016 թվականի ապրիլի 11-ին հայտարարել էր, որ «դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումը և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները»:
Պաշտոնական Բաքվին կատաղեցրել է այն, որ ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը ՕԵԻ-ի պաշտոնական կայքում «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և զինծառայողների դեմ Ադրբեջանի զինված ուժերի 2016 թվականի ապրիլի 2-5-ին իրականացրած վայրագությունների մասին» վերնագրով բազմաթիվ փաստերով տեղեկատվություն է տեղադրել:
Սուլեյմանովան այդ առնչությամբ բողոքի նամակ է հղել ՕԵԻ-ի ղեկավար Յոզեֆ Զիգլեին` «պահանջելով» կայքից հանել Ադրբեջանին դատապարող հայտարարությունը:








































