Երեկ՝ հունիսի 9-ին, կայացավ Դելոյի և Ռուզաննայի հարսանեկան արարողությունը: Պսակադրությունը տեղի է ունեցել Պռոշյան փողոցի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Նորապսակների քավորը Դելոյի մտերիմ ընկեր Ֆելիքս Խաչատրյանն էր: Սակայն քավորը մենակ չէր եկել, կողքին «քավորկինն» էր , ում հետ հաղորդավարը ջերմ հարաբերությունների մեջ էր:
ArmStar.am-ը փորձել է ճշտել` ինչ կապ կա նրա և աղջկա միջև, սակայն Ֆելիքսը այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգին: Գոհար Պարույրյանի ֆեյսբուքյան էջում նկատել են «կագավիճակի» փոփոխություն:










































