Հեծանվային սպորտի հայտնի մարզիկ, անգլիացի Ջի Աթերթոնը փորձել է մրցել աշխարհում ամենաարագ թռչունի հետ: Նա հեծանիվով սլացել է քարքարոտ լեռն ի վար՝ փորձելով խուսափել արծվի հետապնդումներից: Նշենք, որ արծվին գրգռող խայծն ամրացված է եղել մարզիկի սաղավարտին:
«Մրցարշավի» ոլորապտույտ ճանապարհին արծիվը չի կարողացել անցնել նրան, միայն տեղ-տեղ հավասարվել է։ Սակայն որոշակի պահի թռչունն, այնուամենայնիվ, կարողացել է ճանկել խայծը՝ պարտության մատնելով Աթերթոնին:








































