Ֆրանսիական «Մոնակո»-ն պատրաստվում է նոր առաջարկ անել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին տեղեկացնում է Football Espana-ն:
«Մոնակո»-ն պատրաստ է պորտուգալացի ֆուտբոլիստին 440.000 եվրո շաբաթական աշխատավարձ վճարել (տարեկան մոտ 23 մլն եվրո):
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ռոնալդուն հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Ռեալ»-ի հետ և պահանջում է 320 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Ռոնալդուի՝ «Ռեալ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.:






































