Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հաստատել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի խոսքերը` հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ: Հիշեցնենք` Վացկեն հայտարարել էր, որ Լեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Բավարիա» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մենք արդեն հայտնել ենք Լևանդովսկուն և նրա գործակալներին մեր որոշման մասին: Նա, հավանաբար, հիասթափված է, բայց կհաղթահարի այդ զգացումն ու իրեն հատուկ խաղ կցուցադրի: Այդպես կվարվեր ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ` համապատասխան խառնվածքով: Իսկ Ռոբերտը հենց այդպիսին է»,- ասել է Ցորկը:
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:





































