Բրիտանական The Guardian թերթը 29-ամյա Էդվարդ Սնոուդենին անվանել է ԱՄՆ հետախուզական գործունեության մասին ինֆորմատոր:
Հաղորդվում է, որ Սնոուդենը ԿՀՎ նախկին աշխատակից է, իսկ ներկայում աշխատում է Booz Allen Hamilton խորհրդատվական ընկերությունում: Ինչպես փոխանցում է թերթը՝ Սնոուդենի անունը հրապարակվել է իր իսկ խնդրանքով:
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ուղիղ հասանելիություն ունեն 9 խոշոր համացանցային ընկերությունների սերվերներին՝ ներառյալ Apple-ի, Facebook-ի, Google-ի և Microsoft-ի: Ինչպես հայտնել էր պարբերականը՝ հատուկ ծառայությունների գաղտնի ծրագիրը կրում է PRISM անվանումը:
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը խոստովանել է, որ երկրի իշխանություններն իսկապես ստանում են տվյալներ համացանցային ընկերությունների ծառայություններից օգտվողների մասին:







































