Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն իր մարզական կարիերայում 8-րդ անգամ ճանաչվեց Ֆրանսիայի Բաց առաջնության հաղթող:
Նադալը եզրափակիչում 6:3, 6:2, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ իր հայրենակցի՝ Դավիդ Ֆերերի նկատմամբ:
Նշենք, որ դեռևս ոչ ոքի չէր հաջողվել 8 հաղթանակ տոնել «Ռոլան Գարոս»-ում:






































